Հոդվածներ

Դատարանը մերժել է «Ռեալ Մադրիդի» հայցը «Նեգրեյրայի գործով»
31.01.2026
365 0

Դատավոր Ալեխանդրա Խիլ Լյիմահան մերժել է «Ռեալ Մադրիդի» խնդրանքը՝ «Նեգրեյրայի գործի» հետաքննության շրջանակներում քննել արտաքին խորհրդատվական ընկերությունների կողմից իրականացված բոլոր աուդիտորական և տնտեսական զեկույցները, որոնք վերաբերում են 2003-ից 2021 թվականներին «Բարսելոնայի» տնտեսական կառավարմանը: 

Բարտոմեուն իր փաստաբանի միջոցով ներկայացրել էր գրություն, որով հրաժարվում էր լրացուցիչ փաստաթղթեր տրամադրել: Նա համարում է, որ «Արքայական ակումբը» պարզապես փորձում է ձեռք բերել կատալոնական ինստիտուտի մասնավոր փաստաթղթերը և տիրանալ արտոնյալ տեղեկատվության:

«Հիմքեր չկան իրականացնելու «Ռեալ Մադրիդի» կողմից պահանջված հետաքննչական գործողությունները, բացառությամբ Կառլես Նավալ Բիոսկայի վկայության, որը տեղի կունենա 2026 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 9:45-ին»,– նշված է դատավորի որոշման մեջ:

Կառլես Նավալը ստիպված կլինի ցուցմունք տալ

Դատավորը, սակայն, ընդունել է, որ Կառլես Նավալը պետք է ցուցմունք տա: Նրա խոսքով՝ Նավալի հայտարարությունը կարող է էական լինել հասկանալու համար, թե որտեղ էին պահվում, ինչպես էին օգտագործվում և ինչ նպատակով էին կիրառվում այն զեկույցները, որոնց համար «Բարսելոնան» վճարել էր: Քանի որ պարոն Նավալը երկար տարիներ ներգրավված է եղել հաշիվ-ապրանքագրերի վճարման հաստատման գործընթացում, նա պետք է բացատրի, թե կոնկրետ ինչ տեսակի ծառայությունների համար են կատարվել այդ վճարումները: