Հոդվածներ

«Ռեալում» գլխավոր մարզչի 2 թեկնածու է դիտարկում
30.01.2026
968 0

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն պատմել է «Ռեալի» մարզչական շտաբում ստեղծված ներկա իրավիճակի մասին՝ Խաբի Ալոնսոյի հեռանալուց հետո։ Լրագրողի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբի ղեկավարությունը դեռևս չի սկսել նոր գլխավոր մարզչի լիարժեք որոնումները և մտադիր է Ալվարո Արբելոային  թիմի  հետ աշխատելու  հնարավորություն տալ մինչև մրցաշրջանի ավարտը։

Բացի այդ, ակումբի ներսում քննարկվում են ապագայի համար տարբեր թեկնածություններ, այդ թվում՝ Ունաի Էմերին և Յուրգեն Կլոպը, սակայն առայժմ խոսքը կոնկրետ բանակցությունների չի հասել, իսկ վերջնական որոշումը նախատեսվում է ընդունել ամռանը։

Fanat, Realmadrid.am