«ՊՍԺ»-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին խոսել է Կիլիան Մբապեի՝ Մարոկոյի հանդեպ ունեցած սիրո մասին։
Օրերս «Ռեալի» հարձակվողը ներկա էր գտնվել Մարոկո 1։1 Մալի հանդիպմանը և հագել էր Մարոկոյի հավաքականի մարզաշապիկը։
«Հաճելի էր Մբապեին տեսնել այստեղ՝ Մարոկոյում։ Նա սիրում է մեր երկիրը։ Նրան նաև դուր է գալիս մեր ուտեստները։ Շատ ուրախ եմ նրան տեսնելու համար։
Նրան դուր էր եկել մեր խաղն ու ասեց, որ բոլոր շանսերն ունենք չեմպիոն դառնալու համար». նշել է Հակիմին։
Հիշեցնենք, որ 2 ֆուտբոլիստները միմյանց հետ հանդես են եկել «ՊՍԺ»-ի կազմում։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն