• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Խորխե Վալդանո. «Արբելոայի օրոք ֆուտբոլիստներն իրենց ավելի կոմֆորտ են զգում»

Հոդվածներ

Խորխե Վալդանո. «Արբելոայի օրոք ֆուտբոլիստներն իրենց ավելի կոմֆորտ են զգում»
26.01.2026
400 0

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Խորխե Վալդանոն առանձնացրել է Ալոնսոյի և Արբելոայի գլխավորությամբ թիմի տարբերությունները։ 

«Արբելոան իրեն հիանալիորեն դրսևորեց ֆուտբոլիստների մեջ վստահությունը հետ բերելու հարցում։ 

Այն մոտիվացիան, որը թիմը ցույց տվեց «Վիլյառեալի» դեմ կայացած խաղում, հիասքանչ էր։ Ֆուտբոլիստները հանդիպման 1-ին րոպեից մինչ վերջին րոպեն միասնական էին, ինչը բացակայում էր Ալոնսոյի օրոք։ 

Խաբիի օրոք թվում էր, թե թիմը կատարում է մարզչի հրահանգները 20-25 րոպե, իսկ հետո փլուզվում։ Արդյունքում ստացվում էր վատ խաղ։

Հիմա ֆուտբոլիստներն իրենց ավելի հարմարավետ են զգում։ Չգիտեմ, թե ինչ է եղել Ալոնսոյի թիմի հետ, բայց մի բան հաստատ եղել է։ Կարծում եմ, որ Արբելոան հասկանում է տեղի ունեցածն ու փոխում է այն». նշել է Վալդանոն։

Los Merengues, Realmadrid.am