Անցյալ ամռանը տեղափոխվելով «Խուվենիլ Ց» (Juvenil C) թիմ, նա կարճ ժամանակում դարձավ «Խուվենիլ Բ»-ի հիմնական կազմի անփոխարինելի խաղացող, իսկ այս շաբաթ օրը նշեց իր նորամուտը «Խուվենիլ Ա»-ում՝ հաստատելով իր սրընթաց վերելքը ակադեմիայում անցկացրած ընդամենը վեց ամիսների ընթացքում։
Շերիֆը հենակետային կիսապաշտպան է՝ ֆիզիկապես հզոր, տեխնիկապես հագեցած և տակտիկապես շատ կարգապահ։ Այս հատկանիշները շատ նման են իր կուռքի՝ Պատրիկ Վիեյրայի որակներին, ինչի շնորհիվ նա իսկական իրարանցում է առաջացրել։ Այն աստիճան, որ նա արդեն հանդիսանում է Adidas ապրանքանիշի դեմքը։
Մոկտար Շերիֆի մարզական կյանքը շատ կարճ ժամանակում կտրուկ փոխվեց։ Անցյալ մրցաշրջանում նա հանդես էր գալիս «Մեխիկո Պարակուելյոս» (México Paracuellos) թիմում։ Առաջին տուրում նա մրցեց հենց «Ռեալի» 2009թ․ սերնդի դեմ։ Այն ժամանակ Շերիֆը պահեստայինների նստարանից էր հետևում, թե ինչպես են ապագա թիմակիցները հաղթում իր թիմին 0:5 հաշվով։ Մեկ տարի անց նա ոչ միայն խաղում է նրանց հետ «Խուվենիլ Բ»-ում, այլև նրանցից շատերից առաջ անցավ՝ նշելով նորամուտը ավագ տարիքային թիմում։
Կարող էր հրավիրվել «Կաստիլիա»
«Ռեալ Մադրիդի» ուշադրության կենտրոնում Շերիֆը հայտնվեց անցյալ նոյեմբերին «Ատլետիկոյի» դեմ խաղում խփած գոլից հետո։ Դրանից հետո «Արքայական ակումբն» ուժեղացրեց հսկողությունը և ի վերջո իրականացրեց նրա տեղափոխությունը «Լա Ֆաբրիկա»։
Շերիֆն իր ուղին սկսեց Ալվարո Լոպեսի գլխավորած «Խուվենիլ Ց»-ում, բայց շուտով տեղափոխվեց Մարկոս Խիմենեսի «Խուվենիլ Բ», որտեղ դարձավ հիմնական կազմի խաղացող։ Ալվարո Լոպեսը, ով այժմ գլխավորում է «Խուվենիլ Ա»-ն, առանց վարանելու նրան հնարավորություն տվեց նշել նորամուտը առաջին իսկ առիթի դեպքում։
Երիտասարդ կիսապաշտպանը նույնիսկ մոտ էր «Կաստիլիայի» (Ռեալի պահեստային թիմը) հետ Անգլիա մեկնելուն՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին մասնակցելու համար։ Վնասվածքների պատճառով Ալվարո Արբելոան ստիպված էր համալրում փնտրել ակադեմիայում, և Շերիֆը ցուցակում էր։ Սակայն անձնագրի հետ կապված խնդիրը թույլ չտվեց նրան մեկնել և իր նորամուտը նշել «Կաստիլիայի» կազմում։
Հայերեն