Հոդվածներ

Վիճակագրություն. «Վիլյառեալ» - «Ռեալ Մադրիդ»
25.01.2026
306 0

Իսպանիայի առաջնության 21–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»։

«Ռեալ Մադրիդը» միավորներ է վաստակել Պրիմերայի շրջանակներում «Վիլյառեալի» դեմ կայացած 26 արտագնա հանդիպումներից 22-ում (11 հաղթանակ, 11 ոչ-ոքի և 4 պարտություն):

«Ռեալ Մադրիդն» արդեն տասը 11-մետրանոց է իրացրել Լա Լիգայի այս մրցաշրջանում: Մադրիդցիների ռեկորդն այս ցուցանիշով սահմանվել է նախորդ մրցաշրջանում՝ 14 իրացված հարված «կետից»:

Ընդհանուր առմամբ, Պրիմերայի ռեկորդը պատկանում է «Բարսելոնային», որը 2015/16 մրցաշրջանում իրացրել է 19 տասնմեկ մետրանոց հարված:

 Մբապեն 21-րդ դարում «Մադրիդի» առաջին խաղացողն է, ով Լա Լիգայում «Վիլյառեալի» դեմ իր առաջին երկու արտագնա խաղերում դարձել է 2 և ավելի գոլի հեղինակ:

Մբապեն վերջին 50 տարվա ընթացքում 7-րդ ֆուտբոլիստն է, ով Պրիմերայի 21-րդ տուրի դրությամբ խփել է 20+ գոլ: Այս ցուցակում են նաև Կրանկլը, Բալտազարը, Ու. Սանչեսը, Բալյեստան, ինչպես նաև Մեսսին ու Ռոնալդուն (յուրաքանչյուրը՝ 5-ական անգամ):

Մբապեն 2018/19 մրցաշրջանից ի վեր առաջին խաղացողն է, ով Լա Լիգայի մեկ խաղարկության ընթացքում 2 և ավելի տասնմեկ մետրանոց է իրացրել «Պանենկա» ոճով: 7 տարի առաջ այս նվաճմանը հասել էր Ռամոսը (3 գոլ):

Կուրտուան անցկացրեց իր 10-րդ «չոր» հանդիպումը Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում:

«Ռեալ Մադրիդը» Եվրոպայի թոփ-5 լիգաների միակ թիմն է, որի դարպասին 2026 թվականի առաջնության բոլոր խաղերի առաջին խաղակեսերում ոչ մի հարված չի կատարվել։