Հոդվածներ

Կուրտուա. «Նրանք մղձավանջ են մրցակցի պաշտպանների համար»
25.01.2026
489 0

Իսպանիայի առաջնության 21–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»։

Տիբո Կուրտուա. «Վիլյառեալի» դեմ խաղի հենց մեկնարկից մենք կատարում էինք Արբելոայի պահանջները՝ կա՛մ բարձր պրեսինգի դիմելով, կա՛մ վերադառնալով պաշտպանություն: Այսօր մենք լավ պաշտպանվեցինք, կարողացանք դարպասն անառիկ պահել և առավելագույնս օգտագործեցինք մրցակցի դարպասի մոտ ստեղծված վտանգավոր պահերը:

Որն է տարբերությունը Ալոնսոյի և Արբելոայի միջև՞: Նոր գլխավոր մարզչի նշանակումից հետո միշտ էլ որոշակի մանրուքներ են փոխվում: Ալվարոն լավ է հարմարվել մեր թիմին: Իսկ մենք սկսել ենք ավելի ու ավելի լավ հարմարվել մարզչի գաղափարներին և կատարել նրա պահանջները:

Թեև յուրաքանչյուր մասնագետ ունի մարզումների իր մոտեցումը, ես չեմ կարծում, որ մեր աշխատանքի մեթոդը խիստ փոխվել է: Այնուամենայնիվ, հնարավոր է, որ հիմա մեր գործերն ավելի լավ են ընթանում: Երբ թիմը հաղթում է, ամեն ինչ շատ ավելի հեշտ է դառնում, քանի որ մենք ավելի վստահ ենք դառնում սեփական ուժերի վրա:

Վինիսիուսը և Մբապեն մղձավանջ են մրցակցի պաշտպանների համար: Նրանք այնքան լավն են, որ միշտ գտնում են փոքրիկ ճեղքեր՝ հակառակորդի պաշտպանությունը կոտրելու համար»: