Հոդվածներ

Վինիսիուսին 1 միլիարդ եվրոյի պայմանագիր է առաջարկվել
23.01.2026
1503 0

Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ակումբը Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորին առաջարկել է 1 մլրդ արժողությամբ պայմանագիր։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Բեն Ջեյքոբսը՝ նշելով, որ ակումբը բանակցություններ է վարում 25-ամյա ֆուտբոլիստի հետ։

Աղբյուրի տվյալներով՝ «Ալ-Ահլին» Վինիսիուսին դարձրել է իր գլխավոր թիրախը ամառային տրանսֆերային պատուհանի համար և նրա հետ քննարկում է պայմանագրի պայմանները։ Ավելի վաղ խաղացողը հայտարարել էր Մադրիդում մնալու ցանկության և «Ռեալի» հետ պայմանագիրը երկարաձգելու պատրաստակամության մասին, սակայն իրավիճակը կարող է փոխվել, քանի որ սաուդցի շեյխերը վճռական են ֆուտբոլիստին իրենց կազմում տեսնելու հարցում։

Վինիսիուս Ժունիորը «Ռեալ» տեղափոխվել բրազիլական «Ֆլամենգոյից» 2018 թվականին՝ 45 մլն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Ռեալի» կազմում անցկացրել է 30 հանդիպում՝ խփելով յոթ գոլ և կատարելով 11 գոլային փոխանցում։ Բրազիլացու գործող պայմանագիրը մադրիդյան գրանդի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։

Fanat, Realmadrid.am