Հոդվածներ

Մահացել է Լյուսյեն Մյուլերը
21.01.2026
504 0

Մադրիդի «Ռեալի», կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լյուսյեն Մյուլերը մահացել է կյանքի 91-րդ տարում։

Ինչպես հայտնում է France Presse գործակալությունը՝ հղում անելով ֆուտբոլիստի և մարզչի մտերիմներին, բացի Մադրիդի «Ռեալից» և կատալոնական «Բարսելոնայից», Մյուլերը հանդես է եկել նաև ֆրանսիական «Ստրասբուր», «Տուլուզա» և «Ռեյմս» ակումբներում։

Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում նա անցկացրել է 16 հանդիպում, մասնակցել է 1960 թվականի Եվրոպայի առաջնությանը և 1966 թվականի աշխարհի առաջնությանը։

Լյուսյեն Մյուլերը պատմության մեջ է մտել որպես առաջին ֆրանսիացի ֆուտբոլիստը, որը «Բարսելոնայի» կազմում նվաճել է Տոնավաճառների գավաթը (1965/66 մրցաշրջան)։ Նույն ակումբի հետ նա հաղթել է նաև Իսպանիայի գավաթը։ Բացի այդ, Մյուլերը «Ռեալի» կազմում դարձել է Իսպանիայի եռակի չեմպիոն, իսկ «Ռեյմսի» հետ՝ Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն։

Fanat, Realmadrid.am