Հոդվածներ

Հաուսեն․ «Կարծում եմ՝ այսօր լավ խաղ անցկացրի»
21.01.2026
459 0

Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 7–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում 6։1 հաշվով հաղթեց «Մոնակոյին»։

Տանտերերի պաշտպան Դին Հաուսենը կիսվել է տպավորություններով։

«Կարծում եմ՝ այսօր լավ խաղ անցկացրի, և պետք է շարունակեմ նույն ոգով։ Ոչ ոք չի սիրում վնասվածքներ ստանալ, դա շատ ծանր է։

Ավելի վաղ վնասվածքներ չէի ունեցել․ վերականգնվեցի մեկից, հետո ստացա ևս մեկը, ապա՝ ևս մեկը։ Այժմ, վերջապես, կարող եմ ասել, որ ամեն ինչ կարգին է ինձ հետ։ Այս պահից ամեն ինչ աստիճանաբար կկարգավորվի, և վե՛րջ»։

Fanat, Realmadrid.am