Հոդվածներ

Վիկտոր Վալդեպենյասը՝ ԱՊԼ-ի գրանդի տրանսֆերային թիրախում
21.01.2026
674 0

«Արսենալը» շարունակում է հետևել Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմի պաշտպան Վիկտոր Վալդեպենյասին։

Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ֆուտբոլիստը ընդգրկված է լոնդոնյան ակումբի առաջիկա ամիսների ընթացքում հնարավոր տրանսֆերային ձեռքբերումների ցանկում։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ Մադրիդ Կաստիլյայում» Վալդեպենյասն անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 ասիստի հեղինակ։

Fanat, Realmadrid.am