Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 7–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում 6։1 հաշվով հաղթեց «Մոնակոյին»։
«Ռեալ Մադրիդը» ֆրանսիական թիմերի դեմ Չեմպիոնների լիգայի տնային 15 խաղերից և ոչ մեկում չի պարտվել (11 հաղթանակ և 4 ոչ-ոքի):
«Ռեալ Մադրիդը» եվրագավաթների ողջ պատմության ընթացքում առաջին անգամ 5-ից ավելի գոլ խփեց ֆրանսիական մրցակցի դարպասը:
«Ռեալ Մադրիդը» ՉԼ-ի մեկ խաղում 6 գոլ խփեց առաջին անգամ՝ 2019 թվականի նոյեմբերից ի վեր (այն ժամանակ թիմը 6:0 հաշվով հաղթել էր «Գալաթասարային»):
Արբելոան «Մադրիդի» պատմության մեջ 3-րդ մարզիչն է, ում գլխավորությամբ «սերուցքայինները» ՉԼ-ի նորամուտի խաղում 6 և ավելի գոլ են խփել: Այս ցուցակում առաջին երկուսը Անչելոտին և Սոլիչն են:
«Մոնակոյի» դեմ խաղում «Մադրիդի» մեկնարկային կազմի միջին տարիքը կազմել է 24 տարեկան և 152 օրական. սա «սերուցքայինների» ամենաերիտասարդ մեկնարկային կազմն է ՉԼ-ում՝ 2018 թվականի դեկտեմբերից ի վեր (ԲԿՄԱ-ի դեմ խաղում՝ 24 տարեկան և 100 օրական):
Մբապեն իր կարիերայում առաջին անգամ հատեց ՉԼ-ի մեկ մրցաշրջանում 10+ գոլի սահմանագիծը:
Մբապեն «Մադրիդի» 6-րդ խաղացողն է, ում հաջողվել է 10+ գոլ խփել ՉԼ/Եվրոպական գավաթի մեկ մրցաշրջանում: Նախկինում այս նվաճմանը հասել են Դի Ստեֆանոն, Պուշկաշը, Ռաուլը, Բենզեման և Ռոնալդուն (7 անգամ):
2018/19 մրցաշրջանից սկսած՝ Վինիսիուսը ՉԼ-ում կատարել է 25 ասիստ, ինչը ռեկորդային է: Այս ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է Դե Բրույնեն (22):
Մաստանտուոնոն «Մադրիդի» կազմում ՉԼ-ում գոլի հեղինակ դարձած 3-րդ ամենաերիտասարդ խաղացողն է (18 տարեկան և 159 օրական): Այս վարկանիշում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ռաուլը (18 տարեկան և 113 օրական), իսկ առաջինը՝ Էնդրիկը (18 տարեկան և 58 օրական):
Մաստանտուոնոն ՉԼ-ում գոլ խփած 2-րդ ամենաերիտասարդ արգենտինացին է (18 տարեկան և 5 ամսական): Այս վարկանիշում առաջին տեղը զբաղեցնում է Մեսսին (18 տարեկան և 4 ամսական):
Ֆրանը անցկացրեց իր 100-րդ հանդիպումը «Ռեալ Մադրիդի» կազմում:
«Կաստիլյայի» կիսապաշտպան Մեսոներոն նշեց իր նորամուտը գլխավոր թիմում:
Հայերեն