Մարոկկացի ֆուտբոլիստը սոցցանցերում անդրադարձել է Սենեգալի դեմ պարտված եզրափակչին
Բրահիմ Դիասը հրապարակել է զղջման գրառում այն բանից հետո, երբ Մարոկկոն Աֆրիկայի գավաթի եզրափակչում պարտվեց Սենեգալին: «Ռեալ Մադրիդի» հարձակվողը, որը վրիպեց վճռորոշ 11-մետրանոցը, ընդունել է իր սխալը և հայտնել իր ցավը կատարվածի համար:
«Հոգիս ցավում է: Երեկ ես ձախողվեցի, ստանձնում եմ ողջ պատասխանատվությունը և ի սրտե ներողություն եմ խնդրում», - գրել է նա իր սոցցանցերում:
Մարոկկոյի հավաքականի անդամը խոստովանել է, որ այս հարվածը դեռ երկար կուղեկցի իրեն. «Ինձնից ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար, քանի որ այս վերքը հեշտությամբ չի սպիանում», - նշել է նա հուսահատությամբ լի հաղորդագրության մեջ: Բրահիմը նաև շնորհակալություն է հայտնել մրցաշարի ընթացքում ստացած աջակցության համար:
Բրահիմի ամբողջական հայտարարությունը
«Հոգիս ցավում է: Ես երազում էի այս տիտղոսի մասին՝ շնորհիվ այն ողջ սիրո, որ դուք ինձ տվեցիք՝ ամեն հաղորդագրության և աջակցության ամեն դրսևորման համար, որն ինձ ստիպեց զգալ, որ ես մենակ չեմ: Ես պայքարեցի այն ամենով, ինչ ունեի՝ սիրտս ամեն ինչից վեր դասելով:
Երեկ ես ձախողվեցի, ստանձնում եմ ողջ պատասխանատվությունը և ի սրտե ներողություն եմ խնդրում:
Ինձնից ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար, քանի որ այս վերքը հեշտությամբ չի սպիանում, բայց ես կփորձեմ: Ոչ թե իմ, այլ բոլոր նրանց համար, ովքեր հավատացին ինձ և բոլոր նրանց համար, ովքեր տառապեցին ինձ հետ միասին:
Ես առաջ կգնամ այնքան ժամանակ, մինչև մի օր կարողանամ վերադարձնել ձեզ այս ողջ սերը և լինել հպարտություն իմ մարոկկացի ժողովրդի համար»:
Հայերեն