Վինիսիուս Ժունիորը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ El Periodico-ի տեղեկություններով՝ բրազիլացի ֆուտբոլիստը որոշել է լքել «Արքայական ակումբը» 2025/26 մրցաշրջանի ավարտից հետո։ Աղբյուրը նշում է, որ Վինիսիուսն արդեն իր շրջապատին հայտնել է, որ մտադիր է փոխել թիմը։ Միևնույն ժամանակ, ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը մասնակցել է 29 հանդիպման, խփել 6 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։
Լա Լիգայի 20 տուրից հետո մադրիդյան ակումբը 48 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։
Fanat, Realmadrid.am
Հայերեն