• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Արբելոա. «Մենք ուզում ենք վերադառնալ մեր մարզադաշտ և շարունակել պայքարը առաջնության համար»

Հոդվածներ

Արբելոա. «Մենք ուզում ենք վերադառնալ մեր մարզադաշտ և շարունակել պայքարը առաջնության համար»
16.01.2026
856 0

«Ես կաշխատեմ այնքան ժամ, որքան անհրաժեշտ է՝ թիմին իր արժանի տեղը վերադարձնելու և բոլոր հնարավոր տիտղոսները նվաճելու համար»

Ալվարո Արբելոան ներկայացել է «Ռեալ Մադրիդի Սիթիի» մամուլի դահլիճ և վերլուծել Լիգայի 20-րդ տուրի «Լևանտեի» դեմ սպասվող խաղը (շաբաթ, ժամը 17:00-ին)։

«Մենք կենտրոնացած ենք, լի էներգիայով և խաղալու մեծ ցանկությամբ. սա սկզբունքային հանդիպում է։ Մենք ուզում ենք վերադառնալ մեր մարզադաշտ և շարունակել պայքարը առաջնության համար։ Ցանկանում ենք այդ մոտիվացիան հաստատել հիանալի խաղով»։

Երկրպագուների և «Բեռնաբեուի» մասին

«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում «Բեռնաբեուի» կարծիքին։ Հասկանում եմ, որ երկրպագուն վիրավորված է և հիասթափված, բայց ես նրանցից աջակցություն եմ խնդրելու իրենց խաղացողների համար։ Մեծ հաղթանակները ձեռք են բերվել այն ժամանակ, երբ «Բեռնաբեուն» եղել է իր ֆուտբոլիստների կողքին։ Խնդրում եմ նրանց լինել մեր կողքին, աջակցել մեզ, և հուսով ենք՝ այս մրցաշրջանը կավարտվի այնպես, ինչպես մենք ենք ցանկանում»։

Աշխատանքային գրաֆիկի մասին

«Ես սովորաբար շատ շուտ եմ գալիս աշխատանքի (առավոտյան 06:57-ին), և իհարկե, աշխատանքը շատ է։ Ես այստեղ եմ եկել աշխատելու համար, կտամ իմ առավելագույնը և կչարչարվեմ այնքան ժամ, որքան պետք է, որպեսզի թիմին հասցնեմ այնտեղ, որտեղ նա արժանի է լինել և նվաճեմ բոլոր հնարավոր տիտղոսները»։

Մբապեի վիճակը

«Նա իրեն ավելի լավ է զգում և կլինի հայտացուցակում»։

Ֆիզիկական պատրաստվածություն և Խաբի Ալոնսո

«Եթե ինչ-որ մեկն իմ խոսքերը որպես քննադատություն է ընկալում Խաբիի կամ նրա մարզչական շտաբի հասցեին, ապա նա խիստ սխալվում է։ «Ալբասետեի» դեմ խաղում պակասում էին գաղափարները, ֆիզիկական պատրաստվածությունը և շատ այլ բաներ, բայց դրա պատասխանատուն ես էի, և այսուհետ էլ պատասխանատուն ես եմ լինելու։ Անտոնիո Պինտուսի հետ աշխատելը պատիվ է, և մենք ամեն ինչ կանենք՝ վերականգնելու խաղացողների լավագույն մարզավիճակը բոլոր առումներով»։