• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալում» համարում են, որ ստեղծված վիճակի մեղավորը ֆուտբոլիստներն են

Հոդվածներ

«Ռեալում» համարում են, որ ստեղծված վիճակի մեղավորը ֆուտբոլիստներն են
16.01.2026
1045 0

Մադրիդի «Ռեալում» լուրջ դժգոհություն է առաջացել թիմի՝ Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչում «Ալբասետեից» կրած պարտությունից հետո (2:3)։ Ակումբում կարծում են, որ «Սերուցքայինների» խաղը չի համապատասխանել իրենց կարգավիճակին, իսկ այս պարտությունը դիտարկվում է որպես ընթացիկ իրավիճակի ամենացածր կետը։ Այս մասին հայտնում է COPE-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռեալում» ներկայիս դրության հիմնական մեղավորներ են համարում հենց ֆուտբոլիստներին։ «Արքայական ակումբում» վստահ են, որ նորանշանակ գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան, որին ղեկավարությունն ամբողջապես վստահում է, կկարողանա փոխել իրավիճակը և պայքարել մնացած երկու տիտղոսների համար՝ Լա Լիգայում և Չեմպիոնների լիգայում։ Միևնույն ժամանակ «Ռեալը» մտադիր չէ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին «Ռեալը» պարտվեց «Բարսելոնային» Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում (2:3)։ Լա Լիգայի 19 տուրից հետո մադրիդցիները վաստակել են 45 միավոր և զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը։

Fanat, Realmadrid.am