• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կուրտուա. «Կարևոր հաղթանակ էր, մենք ևս մեկ եզրափակիչ կխաղանք, որում ցանկանում ենք հաղթել»

Հոդվածներ

Կուրտուա. «Կարևոր հաղթանակ էր, մենք ևս մեկ եզրափակիչ կխաղանք, որում ցանկանում ենք հաղթել»
09.01.2026
440 0

«Մենք ներդրեցինք մեր առավելագույնը, և ջանքերը հսկայական էին. խփեցինք երկու գեղեցիկ գոլ և լավ պաշտպանվեցինք»,– նշել է մեր դարպասապահը

Տիբո Կուրտուան կրկին ցուցադրեց իր բարձր մակարդակը Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակչում: Հանդիպման ավարտին բելգիացի դարպասապահը զրուցել է Realmadrid TV-ի հետ և հայտարարեց.

«Սա շատ կարևոր հաղթանակ էր: Սա դերբի է, և մենք ուզում էինք հաղթել Լա Լիգայում կրած պարտությունից հետո, ինչպես նաև ևս մեկ եզրափակիչ` խաղալու համար: Մենք տվեցինք ամեն ինչ, և ջանքերը շատ մեծ էին, քանի որ խաղադաշտը լավ վիճակում չէր, և շատ շոգ էր: Մենք պաշտպանվեցինք և հարձակվեցինք որպես մեկ թիմ: Խփեցինք երկու հիանալի գոլ և լավ պաշտպանվեցինք: Նրանք մեծ հնարավորություններ չստեղծեցին: Լավ խաղ էր, կարևոր հաղթանակ, և մենք խաղալու ենք ևս մեկ եզրափակիչ, որում ուզում ենք հաղթել»:

Վալվերդեի «հրթիռը»

«Դա մի փոքրիկ նվեր էր Ռոբերտո Կառլոսին: Հիասքանչ գոլ էր: Ես տեսա հարվածի պահը և ասացի՝ ինչպիսի՜ գոլ: Գիտեմ, որ Ֆեդեն խենթի պես է հարվածում, և ոչ ոք չէր սպասում պատից դուրս նման էֆեկտի (պտույտի): 

Իր մարզավիճակի մասին

«Ինձ շատ լավ եմ զգում և շատ քրտնաջան եմ աշխատում այս մակարդակը պահպանելու համար: Երկու տարի առաջ ծունկս կոտրելուց հետո մարդկանց մոտ շատ կասկածներ կային, բայց ես ուրախ եմ ապացուցել, որ դա ընդամենը քար էր ճանապարհին և ոչինչ չի նշանակում: Ես շատ երջանիկ եմ, որ շարունակում եմ խաղալ այս մակարդակով և հուսով եմ, որ կկարողանամ շարունակել օգնել թիմին` կիրակի օրը»:

Եզրափակիչը «Բարսելոնայի» դեմ

«Մենք պետք է հաղթենք: Անցյալ տարի մենք նրանց դեմ երկու եզրափակիչ պարտվեցինք և հաղթելու մեծ ցանկություն ունենք, ճիշտ այնպես, ինչպես նրանք պարտվեցին Լա Լիգայի «Կլասիկոյում» և ռևանշի ծարավ կլինեն: Սա հիանալի խաղ կլինի երկու թիմերի միջև: Մենք պետք է լավ վերականգնվենք և կիրակի օրը թարմ լինենք` հաղթելու համար»: