Հոդվածներ

Արիբաս. «Երազում եմ «Ռեալ» վերադառնալու մասին»
31.12.2025
552 0

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Սերխիո Արիբաս խոսել է «Արքայական ակումբ» վերադառանալու ցանկության մասին։

«Երազու՞մ եմ վերադառնալ Մադրիդ։ Իհարկե։  Միշտ եղել եմ մադրիդիստ, ամբողջ կյանքս անցկացրել եմ «Ռեալում»․ սա այն ակումբն է, որը ինձ ամեն ինչ է տվել և ամեն ինչ սովորեցրել։ Կցանկանայի երբևէ վերադառնալ։

Ես հետևում եմ «Ռեալին» և կարծում եմ, որ Խաբի Ալոնսոն լավ է կատարում իր աշխատանքը։ Նա այն մարզիչն է, որն անհրաժեշտ է այս թիմին»,- իսպանացու խոսքը փոխանցում է AS-ը։

Ընթացիկ մրցաշրջանում «Ալմերիայի» կազմում անցկացրած 20 խաղում Արիբասը խփել է 10 գոլ ու կատարել 5 ասիստ։

Fanat, Realmadrid.am