Մբապեի արձագանքը՝ Գոնսալո Գարսիայի փայլուն ելույթին (լուսանկար)
Հոդվածներ
Մբապեի արձագանքը՝ Գոնսալո Գարսիայի փայլուն ելույթին (լուսանկար)
05.01.2026
401
0
Մադրիդի «Ռեալի» ռմբարկու Կիլիան Մբապեն, որը վնասվածքի պատճառով բաց էր թողել Լա լիգայի հերթական տուրի՝ «Բետիսի» դեմ խաղը, արձագանքել է իր թիմակից Գոնսալո Գարսիայի փայլուն ելույթին։
«ԲՈՒՄ․ Շնորհավորում եմ, ավելի շատ գոլեր խփի՛ր, ռմբարկու՛»,- գրել է ֆրանսիացին սոցցանցերում։
Հիշեցնենք, որ Գոնսալո Գարսիան հեթ-տրիկ էր գրանցել, իսկ մադրիդյան գրանդը մրցակցին ջախջախել էր 5-1 հաշվով։