Հոդվածներ

«Ռեալը» տարին սկսեց ջախջախիչ հաղթանակով
04.01.2026
1085 0

Իսպանիայի առաջնության 19–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում մրցեց «Բետիսի» հետ և հաղթեց 4։1 հաշվով։

«Արքայական ակումբի» կազմում հեթ–տրիկի հեղինակ դարձավ Գոնսալո Գարսիան (20՛, 50՛, 82՛), աչքի ընկան նաև Ռաուլ Ասենսիոն (56') և Ֆրան Գարսիան (90+2՛)։

Խաբի Ալոնսոյի սաները 45 միավորով երկրորդ հորիզոնականում են և հաջորդ տուրում տանը կմրցեն «Լևանտեի» հետ (17.01.2026, 17:00), սակայն, նախքան այդ, Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակիչում ուժերը կչափեն «Ատլետիկոյի» հետ (08.01.2026, 23:00):