«Ռեալի» գլխավոր սկաուտ Յունի Կալաֆատը ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է, որ «ԱԶ Ալկմարի» 19-ամյա կիսապաշտպան Կես Սմիթը պատրաստ է հաջորդ ամռանը տեղափոխվել մադրիդյան ակումբ։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ «Սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարող է նախաձեռնել նիդերլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերը։ Նշվում է, որ գործարքը «Ռեալին» կարժենա մոտ 40–45 մլն եվրո՝ պայմանով, որ «ԱԶ Ալկմարը» չբարձրացնի գինը և չհրաժարվի վաճառքից։
Ընթացիկ մրցաշրջանում Սմիթը բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով երկու գոլի և հինգ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։
Fanat, Realmadrid.am
Հայերեն