Հոդվածներ

«Ռեալը» հրաժարվել է 3 տրանսֆերներից
26.12.2025
788 0

Մադրիդի «Ռեալը» տրանսֆերային շուկայում ուշադիր հետևում է այն կենտրոնական պաշտպաններին, որոնց պայմանագրերն իրենց ակումբների հետ ավարտվում են առաջիկա ամռանը։ Այդ համատեքստում նախկինում ԶԼՄ-ները «Սերուցքայիններին» կապում էին Դայո Ուպամեկանոյի («Բավարիա»), Իբրահիմա Կոնատեի («Լիվերպուլ») և Մարկ Գեհիի («Քրիստալ Փելաս») հնարավոր տեղափոխությունների հետ։

Ինչպես հաղորդում է ESPN-ը, Կոնատեի և Ուպամեկանոյի տեղափոխությունն «Արքայական ակումբ» գործնականում բացառված է։ Բացի այդ, «Ռեալում» չեն նախատեսում նաև պայմանագիր կնքել Մարկ Գեհիի հետ։

«Սերուցքայինները» չեն պլանավորում երկարաձգել պայմանագիրը 33-ամյա պաշտպան Դավիդ Ալաբայի հետ, սակայն պատրաստ են շարունակել համագործակցությունն Անտոնիո Ռյուդիգերի հետ։

Fanat, Realmadrid.am