Մադրիդի «Ռեալը» այս մրցաշրջանում ավելի քան 400 միլիոն եվրո կստանա «Սանտիագո Բեռնաբեուի» շահագործումից։
AS-ի հաղորդմամբ՝ ակումբի ընդհանուր եկամուտները կլինեն 1,248 միլիարդ եվրոյի մակարդակում (+5% նախորդ մրցաշրջանի համեմատ), իսկ դրանց մոտ մեկ երրորդը՝ 402,5 միլիոն եվրո, կկազմեն մարզադաշտի շահագործումից ստացված մուտքերը։
Անցած մրցաշրջանում միայն համալիրի ներսում գործող բիզնեսի հաշվին (առանց հանդիպումների տոմսերի վաճառքի) ակումբը վաստակել է 79,1 միլիոն եվրո, որից 52,6 միլիոնը՝ «Բեռնաբեուի» շրջայցերից, 15,4 միլիոնը՝ տարբեր միջոցառումներից և համերգներից, իսկ 10,3 միլիոնը՝ ռեստորաններից։
Այս մրցաշրջանում շրջայցերից ստացվող եկամուտները պետք է աճեն 31%-ով։ Բացի այդ, ակնկալվում է եկամուտների զգալի աճ գաստրոնոմիական տարածքների, VIP գոտիների և միջազգային միջոցառումների շնորհիվ։ Միաժամանակ նշվում է, որ մինչ օրս դեռ չի բացվել SkyBar հաստատությունը, որը համարվում է «Բեռնաբեուի» գլխավոր մարգարիտը։
Մոտ ապագայում սպասվում է նաև համերգային գործունեության լիարժեք վերականգնումը և Bernabéu Infinito նախագծի մեկնարկը (համատեղ Apple-ի հետ), որը հնարավորություն կտա այցելել մարզադաշտ՝ վիրտուալ իրականության ակնոցների միջոցով։
Fanat, Realmadrid.am
Հայերեն