Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունը։
«Ռեալի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ ֆրանսիացին ձգել է ծնկի կապերը։
L’Equipe-ի տեղեկություններով, Կիլիանը բաց կթողնի առնվազն 3 շաբաթ։ Հիշեցնենք, որ վերջին խաղերը Մբապեն անցկացրել է ցավերով։
«Ռեալի» առաջիկա մրցակիցը «Բետիսն» է։ Թիմերի միջև հանդիպումը կկայանա հունվարի 4-ին, իսկ հունվարի 7-11 ընկած ժամանակահատվածում թիմը կմասնակցի Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությանը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն