Հոդվածներ

Լա լիգայի նախագահը հերթական անգամ քննադատել է «Ռեալին»
23.12.2025
810 0

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև լարված հարաբերությունների և մրցավարության շուրջ նրանց վեճերի մասին։

«Իմ կարծիքով՝ ներկայիս լարվածության աղբյուրը «Բարսելոնան» չէ, և ոչ էլ մնացած ակումբները։ Դա Մադրիդի «Ռեալն» է՝ բոլորի դեմ. «Բարսելոնայի» դեմ, մրցավարների դեմ… բոլորի դեմ։

Ընդ որում, ըստ իս, դա արվում է սխալ կերպով և ոչ ճիշտ՝ կառուցելով սխալ պատում։ Դրա էությունն այն է, թե իբր ներկայիս մրցավարական սխալները 2019 կամ 2017 թվականների իրադարձությունների հետևանքն են։ Փորձում են ստեղծել զգացողություն, թե մրցավարներն այժմ գտնվում են ճնշման տակ, կամ գործում են կողմնակալ։

Դա շատ վտանգավոր է, քանի որ դա այդպես չէ։ Սակայն այս պատումը նպատակաուղղված ձևավորվում է և ի վերջո հանգեցնում է լարվածության աճի», — Տեբասի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Ավելի վաղ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը «Նեգրեյրայի գործն» անվանել էր ֆուտբոլի պատմության ամենալուրջ սկանդալը։