Հոդվածներ

Ֆուտբոլիստներ, որոնք «Արքայական ակումբը» լքելու շեմին են
27.12.2025
1776 0

Մադրիդի «Ռեալի» պաշտպանական գիծը կարող է զգալի փոփոխությունների ենթարկվել 2026/27 մրցաշրջանից առաջ։ Այդ մասին հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ առաջիկա ամիսներն ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբայի համար կարող են դառնալ վերջինը մադրիդյան ակումբում։ Նշվում է նաև, որ ակումբի ղեկավարությունը քննարկում է գերմանացի Անտոնիո Ռյուդիգերի և իսպանացի Դանիել Կարվախալի հնարավոր հեռացումը։ Նրանց պայմանագրերի երկարաձգման վերաբերյալ որոշումները մեծապես կախված կլինեն նրանից, թե ինչպես կդրսևորեն իրենց 2026 թվականին, և ինչ եզրահանգումներ կանի դրանից հետո ղեկավարությունը։

Բացի այդ, հաղորդվում է, որ ակումբը մտադիր է դիտարկել նաև ֆրանսիացի Ֆերլան Մենդիի հետ բաժանվելու տարբերակը՝ չնայած նրան, որ նրա հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2028 թվականը։

Ինչ վերաբերում է հարձակման գծին, ապա մադրիդյան ակումբը պատրաստ է ամռանը խոշոր գումարի դիմաց բաժանվել բրազիլացի Ռոդրիգոյից, սակայն նրա խաղի էլ ավելի բարելավումը կարող է փոխել ակումբի ծրագրերը։

Fanat, Realmadrid.am