Հոդվածներ

Սաբալետան համեմատել է Հոլանդին և Մբապեին
10.12.2025
473 0

Այսօր «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» հերթական անգամ ՉԼ-ի շրջանակում ուժերը կչափեն միմյանց հետ։

Անգլիական ակումբի նախկին պաշտպան Պաբլո Սաբալետան համեմատել է երկու թիմերի գոլահարներին՝ Էրլինգ Հոլանդին և Կիլիան Մբապեին։ 

 «Դուք այդ հարցով ինձ սպանում եք։ Ես չեմ կարող դրան պատասխանել։ Նրանք երկուսն էլ հսկայական մասշտաբների ֆենոմենալ գոլահարներ են։

Այն, ինչ ես իսկապես տեսնում եմ, Մբապեն «Ռեալի» հարձակման գծում ավելի մեկուսացած է, քան Հոլանդը «Սիթիում»։ Էրլինգն ավելի շատ այլընտրանքներ ունի իրեն լրացնելու։ «Ռեալն» ավելի շատ է կախված Մբապեից, քան «Սիթին» Հոլանդից». նշել է Սաբալետան։

Los Merengues, Realmadrid.am