• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հայտնի է «Ռեալի» մրցակիցը Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 փուլում

Հոդվածներ

Հայտնի է «Ռեալի» մրցակիցը Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 փուլում
10.12.2025
352 0

Իսպանիայում կայացել է Արքայական գավաթի խաղարկության 1/16 փուլի վիճակահանությունը։ 

«Ռեալի» մրցակիցն այդ փուլում կլինի Իսպանիայի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Տալվերա-դե-լա-Ռեյնա» ակումբը։ «Սերուցքայինները» կխաղան մրցակցի հարկի տակ, իսկ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 17-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։

Հիշեցնենք, որ «Ռեալը» Իսպանիայի գավաթը վերջին անգամ նվաճել է 2022/2023 մրցաշրջանում։

Los Merengues, Realmadrid.am