Հոդվածներ

2025/26 մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկի» հիմնական հավակնորդները
02.03.2026
812 0

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը գլխավորում է 2025/2026 մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկի» հավակնորդների վարկանիշային աղյուսակը։

Ֆուտբոլիստը Գերմանիայի առաջնությունում խփել է 30 գոլ, որոնց դիմաց ստացել է 60 միավոր։ «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն անգլիացուց հետ է մնում 14 միավորով (23 գոլ)։ Վարկանիշային աղյուսակի լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը՝ 22 գոլ և 44 միավոր ցուցանիշով։

Միավորների հաշվարկման համակարգը հետևյալն է․ ֆուտբոլիստի՝ առաջնությունում խփած գոլերի քանակը բազմապատկվում է տվյալ առաջնության գործակցով։ Եվրոպայի հինգ ուժեղագույն ազգային առաջնություններում խփած յուրաքանչյուր գոլ գնահատվում է 2 միավոր, 6-րդից 21-րդ տեղ զբաղեցնող առաջնություններում՝ 1,5 միավոր, իսկ մնացած առաջնություններում՝ 1 միավոր։

2024/2025 մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկը» նվաճել էր Կիլիան Մբապեն։ 26-ամյա ֆուտբոլիստը «Լա Լիգայի» իր դեբյուտային մրցաշրջանում դարձել էր 31 գոլի հեղինակ։