Հոդվածներ

Մբապեն՝ Պրեստիանիին. «Դու անիծյալ ռասիստ ես»
18.02.2026
645 0

Movistar+-ի տեսախցիկները ֆիքսել են ֆրանսիացու կատաղի մեղադրանքն արգենտինացու հասցեին:

Կիլիան Մբապեի կողմից Պրեստիանիի հասցեին հնչել է խիստ մեղադրանք։ Ֆրանսիացի գերաստղը, ով շատ մոտ էր գտնվում արգենտինացու և բրազիլացու միջև ծագած վեճին, ամեն ինչ հստակ արտահայտեց։ Ավելի պարզ լինել հնարավոր չէր։ «Դու անիծյալ ռասիստ ես։ Դու անիծյալ ռասիստ ես»,– մի քանի անգամ կրկնել է թիվ 10 համարը։ Այս կադրերը որսացել են Movistar+ -ի տեսախցիկները «դա Լուժ» մարզադաշտում տեղի ունեցած իրադարձություններից հետո։

Մրցավարը գործի դրեց ռասիզմի դեմ պայքարի արձանագրությունը։ Վինիսիուսը նստեց պահեստայինների նստարանին՝ հրաժարվելով վերադառնալ դաշտ և բոլորը հարձակվեցին արգենտինացու վրա։ Առաջինը Մբապեն էր, ով առանց վարանելու «Բենֆիկայի» ֆուտբոլիստին անվանեց ռասիստ։

«Դա չպետք է պատահեր։ Վինին մեզ ասաց, որ այդ տղան իրեն «կապիկ» է անվանել։ Նա (Պրեստիանիին) ասում էր, թե իբր ոչինչ չի ասել, կամ ասել է, չգիտեմ։ Վինին մեզ ասաց, որ մենք պետք է շարունակենք խաղալ։ Չգիտեմ հիմա ինչ ասել, մենք դեռ կխոսենք, բայց սա չի կարող այսպես մնալ»,– խաղից հետո խառը գոտում բացատրել է Չուամենին։

«Մենք պետք է օրինակ ծառայենք բոլոր երեխաների համար, ովքեր մեզ նայում են։ Կան բաներ, որոնք մենք չենք կարող հանդուրժել։ Չպետք է ընդհանրացնել. ես պորտուգալացի ընկերներ ունեմ, նրանք ինձ հետ շատ լավ են վարվում, բայց երբ մարդն իրեն այսպես է պահում, պետք է բարձրաձայնել։ Մարդիկ չգիտեն՝ ինչ է կատարվել, դրա համար էլ մեզ սուլում էին։

Ես ոչինչ չունեմ «Բենֆիկայի», ակումբի կամ նրանց մարզչի դեմ, ով ինձ համար լավագույններից մեկն է, իսկ ակումբը՝ Պորտուգալիայի լավագույնը և պատմության մեջ մեծագույններից մեկը։ Բայց մենք չենք կարող ընդունել, որ Եվրոպայի բարձրագույն մրցաշարում հանդես եկող ֆուտբոլիստը նման վարք դրսևորի... այս տղան արժանի չէ այլևս խաղալ Չեմպիոնների լիգայում։

Տեսնենք՝ ինչ կլինի։ Թողնենք ՈՒԵՖԱ-ին, նրանք միշտ փորձում են ինչ-որ բան անել։ Հիմա նրանք լուրջ գործ ունեն ձեռքի տակ, և հուսով եմ՝ քայլեր կձեռնարկեն»,– պարզաբանել է ֆրանսիացին։