• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Արբելոան՝ Կարվախալի մասին. «Ես բոլորից շատ եմ ուզում տեսնել նրա լավագույն մարզավիճակը»

Հոդվածներ

Արբելոան՝ Կարվախալի մասին. «Ես բոլորից շատ եմ ուզում տեսնել նրա լավագույն մարզավիճակը»
14.02.2026
382 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան խոսել է Դանի Կարվախալի հետ ունեցած փոխհարաբերությունների մասին։ 

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ֆուտբոլիստն ու մարզիչը լարված հարաբերությունների մեջ են։ 

«Ես զրուցել եմ Կարվախալի հետ, ինչպես և անում եմ բոլորի հետ։ Մենք նստում և քննարկում ենք։ Ինձ դուր է գալիս իմանալ, թե ինչ են նրանք մտածում։ Նա գնալով ավելի լավն է դառնում։ Դանին ևս մեկ շաբաթ է իր տրամադրության տակ ունեցել մարզվելու համար, և ակնհայտ է, որ ես ամենից շատն եմ ցանկանում տեսնել նրան իր լավագույն մարզավիճակով». նշել է Արբելոան։

Los Merengues, Realmadrid.am