Իտալիայի հավաքականի և «Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին կարող է կարիերան շարունակել Լա Լիգայում։ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է ֆուտբոլիստով և նախատեսում է նրան ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այս մասին հայտնում է TuttoJuve-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Սերուցքայինները» գործարքի համար պատրաստ են հատկացնել շուրջ 75 միլիոն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տոնալիով հետաքրքրված են նաև լոնդոնյան «Արսենալը» և «Մանչեսթեր Սիթին»։
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա իտալացին անցկացրել է 25 հանդիպում՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։ Տոնալիի պայմանագիրը «կաչաղակների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։
Fanat, Realmadrid.am
Հայերեն