«Այսօր մենք հաղթեցինք խաղացողների ջանքերի և նվիրվածության շնորհիվ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին՝ իրենց վերաբերմունքի համար: «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղերը միշտ բարդ են ստացվում, այդ թվում՝ «Բեռնաբեուում»: Սա լավ թիմ է, որը միշտ խնդիրներ է ստեղծում մեզ համար:
Այսօր մենք երկու անգամ հարվածեցինք մրցակցի դարպասաձողին, իսկ հետո ստացանք արժանի պարգևը (մեր օգտին նշանակված 11-մետրանոցը): Հաղթանակը միշտ լրացուցիչ վստահություն է հաղորդում թիմին, իսկ ավելացված ժամանակում վաստակած 3 միավորը զգալիորեն բարձրացնում է մեր մարտական ոգին:
Շատ կարևոր է, որ հիմա մենք ունենք երկու շաբաթ մարզվելու համար: Մենք կկատարելագործվենք թե՛ անհատապես, թե՛ հավաքական ուժերով: Իմ նշանակումից հետո մենք ավելի շատ խաղեր ենք անցկացրել, քան համատեղ մարզումներ»:
«Երկրպագուների սուլոցնե՞րը մեր հասցեին: Ես հարգում եմ «Բեռնաբեուի» երկրպագուներին: Միշտ խնդրելու եմ նրանց աջակցել մեզ: Այսօր նրանց աջակցությունը շատ օգնեց հաղթել, առանց նրանց մենք չէինք կարողանա դա անել: Ֆուտբոլիստներն իրենց ավելի լավ են դրսևորում դաշտում, երբ երկրպագուները թիկունքին են»:
«Մենք իրոք պարտվեցինք «Բենֆիկային», բայց փոխարենը հիանալի խաղացինք «Մոնակոյի» դեմ, լավ երկրորդ խաղակես անցկացրինք «Լևանտեի» հետ, հաղթեցինք «Վիլյառեալին»։
Ես հասկանում եմ, թե որքան պահանջկոտ է «Ռեալ Մադրիդը», բայց գիտեմ նաև, թե որտեղից ենք սկսել մեր ուղին: Ամեն դեպքում, մենք միշտ ուզում ենք առաջադիմել: Ակնհայտ է, որ դեռ շատ աշխատանք կա անելու»:
«Որքա՞ն ժամանակով է Բելինգեմը դուրս մնացել վնասվածքի պատճառով: Մենք դեռ ոչինչ չգիտենք: Արդյո՞ք Ջուդը վնասվածք ուներ դեռ խաղից առաջ: Ո՛չ, նա իրեն հիանալի էր զգում»:
«Վալվերդեն հայտարարել է, որ մենք հիանալի խա՞ղ ենք անցկացրել: Ես տեսա, որ մենք ուժեղ պայքարեցինք դաշտում, ուստի կմնամ այդ կարծիքին: Գոհ եմ իմ սաների ջանքերից»։
«Ինչ դիրքում էր խաղում Գոնսալո՞ն: Նա փոխարինեց Մաստանտուոնոյին (աջ թևում): Իհարկե, ավելի լավ կլիներ, եթե Գոնսալոն խաղար մրցակցի տուգանային հրապարակին մոտ, իսկ Բրահիմն ու Ռոդրիգոն՝ թևերում»:
«Ասենսիոյի փոխարինո՞ւմը: Նա հսկայական ջանքեր է գործադրում թիմին օգնելու համար: Նա օրինակելի է: Ռաուլը չէր ուզում լքել դաշտը, բայց այլևս չէր կարող շարունակել խաղը»:
«Առաջիկա հանդիպումը «Վալենսիայի» հե՞տ (փետրվարի 8-ին): Վստահ եմ, որ մրցակիցը կանցկացնի մրցաշրջանի իր լավագույն խաղը: Մենք պետք է հիանալի հանդիպում անցկացնենք, եթե ուզում ենք հաղթել»:
«Արդյոք անհանգստացա՞ծ եմ «Ռեալ Մադրիդի» խաղով: Ո՛չ»:
Հայերեն