Հոդվածներ

Սենեգալը «հետապնդում է» Բրահիմին
01.02.2026
351 0

Նա վերադառնում է «Բերնառեու»՝ Աֆրիկայի գավաթի եզրափակչի դեպքերից հետո. անցյալ շաբաթ Պապե Գեյեի դեմ խաղալուց հետո այժմ նրան սպասում է Պատե Սիսը:

Նա վերադառնում է «Բեռնաբեու»՝ Աֆրիկայի գավաթի եզրափակչի դեպքերից հետո. Պապե Գեյեի դեմ խաղալուց հետո այժմ նրան սպասում է Պատե Սիսը:

Բրահիմը նորից ոտք է դնում «Բեռնաբեու»: Սա տեղի չէր ունեցել դեկտեմբերի 10-ից ի վեր, երբ թիմը պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»: Իսկ եթե փնտրենք Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստի վերջին ելույթը Լա լիգայի տնային խաղում, պետք է հետ գնանք մինչև հոկտեմբերի 26-ի «Էլ Կլասիկոն»: Այդ ժամանակվանից ի վեր առաջնությունում նրա բոլոր խաղերը եղել են հյուրընկալվելիս:

«Ռայոյի» դեմ խաղում Բրահիմը վերադառնում է տուն՝ Աֆրիկայի գավաթում ապրած արկածներից հետո: Մադրիդիստը իր հավաքականի հերոսն էր գրեթե ողջ մրցաշարի ընթացքում, բայց եզրափակչում ամեն ինչ փլուզվեց: Երկու շաբաթ է անցել Ռաբաթի այդ ցավալի ավարտից և Բրահիմի կողմից վերջին վայրկյանին «Պանենկա» ոճով չիրացրած 11-մետրանոցից:

Դա ֆուտբոլի պատմության ամենացնցող պահերից էր, որին հաջորդեց Սենեգալի հաղթանակը և դրան ուղեկցող հսկայական սկանդալը: Ֆուտբոլային ճակատագրի հեգնանքով՝ Բրահիմի վերադարձից հետո «Ռեալի» առաջին երկու խաղերը հենց Սենեգալի չեմպիոնների դեմ են:

Անցյալ շաբաթ «Վիլյառեալի» դեմ խաղում Բրահիմը հանդիպեց սենեգալցի հերոս Պապե Գեյեին, ում հարվածը վճռեց եզրափակչի ելքը: Իսկ այսօր «Ռայոն» իր կազմում ունի Սենեգալի կիսապաշտպանության մեկ այլ օղակ՝ Պատե Սիսին: Նրա բացակայությունը Աֆրիկայի գավաթի պատճառով մեծապես բացատրում էր «Ռայոյի» անկումը, սակայն նա վերադարձել է և արդեն հասցրել է աչքի ընկնել գոլով:

Վերականգնել Բրահիմին

Ռաբաթի եզրափակչից հետո հոգեբանորեն ընկճված Բրահիմին վերականգնելը Արբելոայի և «Ռեալի» հանդերձարանի գլխավոր առաքելություններից մեկն է: «Վիլյառեալի» դեմ խաղում Մբապեն 11-մետրանոցը իրացրեց հենց «Պանենկա» ոճով և գոլը նվիրեց թիմակցին՝ ի նշան աջակցության:

Լավագույն Բրահիմին վերադարձնելու ճանապարհին կա նաև երկու լուրջ մրցակից, ովքեր պայքարում են խաղային ժամանակի համար՝ Մաստանտուոնոն և Ռոդրիգոն: