«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է խաղի հանդեպ թիմի վերաբերմունքի և Վինիսիուս Ջունիորի մասին։
«Ես Վինիին տեսնում եմ նույն ձևով։ Մենք մարդիկ ենք, այլ որ թե մեքենաներ ու չենք կարող միշտ ամեն ինչ անել 100% ճշգրտությամբ։ Վինին երբեք չի կորել ու աշխարհում լավագույններից մեկն է։ Մենք պետք է օգտագործենք նրան մեր հետաքրքրությունների շրջանակում։
Մենք միշտ նվիրված ենք եղել մեր աշխատանքին։ Ի վերջո շատ բան կախված է մեր անհատական տրամադրվածությունից, ինչը մեզ ոչ միշտ է հերիքում։ Մենք շաբաթական երկու խաղ ենք անցկացնում և նորմալ է, որ երբեմն բարձր ինտենսիվությամբ չենք սկսում խաղերը։
Մեր օրերում, երբ 100%-ով չես նվիրվում, ձախողվում ես՝ ինչպես դա տեղի ունեցավ «Սելտայի» դեմ խաղում։ Այդ ժամանակ հասկացանք, որ այդպես չի կարելի ու պետք է բոլորը կենտրանացած լինեն». նշել է Կուրտուան։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն