Մադրիդցիների վիճակագրությունը նրա հետ՝ 15 հաղթանակ, 6 ոչ-ոքի և 2 պարտություն, որոնցից վերջինը հենց «Լա Սերամիկա» մարզադաշտում էր։
Սեզար Սոտո Գրադոն նշանակվել է որպես գլխավոր մրցավար այս շաբաթ օրը՝ հունվարի 24-ին (Երևանի ժամանակով 23:55-ին) կայանալիք «Վիլյառեալ» – «Ռեալ Մադրիդ» խաղի համար: «Արքայական» ակումբի ցուցանիշները այս մրցավարի հետ ակնհայտորեն դրական են՝ 15 հաղթանակ, 6 ոչ-ոքի և ընդամենը 2 պարտություն:
Վերջին հանդիպումները և պատմությունը
Այս մրցաշրջանում Սոտո Գրադոն մինչ այժմ դատել է «Մադրիդի» միայն մեկ խաղ՝ «Էլ Կլասիկոն», որն ավարտվեց մադրիդցիների հաղթանակով՝ 2։1 հաշվով:
Սակայն պետք է հիշել, որ վերջին անգամ «Ռեալ Մադրիդը» «Վիլյառեալի» հարկի տակ պարտություն է կրել հենց Սոտո Գրադոյի մրցավարության ժամանակ՝ 2023 թվականի հունվարի 7-ին (2։1):
Կարմիր քարտերն ու VAR-ը
Թեև ընդհանուր վիճակագրությունը լավն է, թիմի երկու գլխավոր աստղերը վատ հիշողություններ ունեն այս մրցավարի հետ.
Վինիսիուս․ Անցած մրցաշրջանում նա հեռացվեց դաշտից «Մեստալիայում»՝ Դմիտրիևսկու հետ միջադեպից հետո:
Մբապե․ Ստացել է ուղիղ կարմիր քարտ «Մենդիսորոսայում»՝ կոպիտ խաղի համար:
VAR սենյակում նրան կօգնի Մարիո Մելերո Լոպեսը:
Հայերեն