Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը վերջնական որոշել է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ «Արքայական ակումբից»՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու նպատակով։ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Չելսիի» ղեկավարությունը, որը կասկածներ ունի թիմի ներկայիս դարպասապահների մակարդակի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է El Nacional-ը՝ հղում անելով Daily Mail-ին։
Աղբյուրի տեղեկություններով՝ Լունինը չափազանց հետաքրքրված է լոնդոնյան ակումբ տեղափոխվելու տարբերակով։
Ընթացիկ մրցաշրջանում ուկրաինացին բոլոր մրցաշարերում մասնակցել է երեք հանդիպման, որոնց ընթացքում բաց է թողել ութ գոլ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։
Fanat, Realmadrid.am
Հայերեն