Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է, որ թիմի գլխավոր մարզիչ նշանակվի Ժոզե Մոուրինյուն։
Ինչպես հաղորդում է COPE ռադիոկայանը, Պերեսը կարող է առաջարկ կատարել պորտուգալացի մասնագետին այն դեպքում, եթե վերջինս հեռացվի «Բենֆիկայից»։ Ներկայումս Մոուրինյոյի գործերը այնքան էլ հաջող չեն ընթանում․ նա հաճախ է կոնֆլիկտների մեջ մտնում, և չի բացառվում, որ լքի թիմը։
Պերեսը կարծում է, որ այն բոլոր մարզիչներից, որոնք երբևէ աշխատել են ակումբում, հենց Մոուրինյուն էր ամեն ինչ ճիշտ անում, և գոհ է եղել նրա աշխատանքից։ Խաբի Ալոնսոյի հրաժարականից հետո թիմը ժամանակավորապես ղեկավարում է Ալվարո Արբելոան, սակայն մադրիդցիներն արդեն հասցրել են դուրս մնալ Իսպանիայի գավաթից՝ պարտվելով համեստ «Ալբասետեին»։
Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ «Ռեալը» 2010-ից 2013 թվականներին մեկական անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել է Իսպանիայի գավաթն ու սուպերգավաթը։
Fanat, Realmadrid.am
Հայերեն