Շաբաթ օրը «Ռեալը» Լա Լիգայի 20-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ ընդունելու է «Լևանտեին»։
As-ի տեղեկություններով, Կիլիան Մբապեն լինելու է «Սերուցքայինների» մեկնարկային կազմում, ինչպես և նախապես ակնկալվում էր։
Կիլիանը լիովին պատրաստ չլինելու պատճառով բաց թողեց «Ալբասետեի» դեմ հանդիպումը, որտեղ «Ռեալը» պարտություն կրեց ու դուրս մնաց Իսպանիայի գավաթի խաղարկությունից, սակայն երեկ նա լիարժեք մարզում է անցկացրել ընդհանուր խմբի հետ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն