«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է հարցին՝ արդյոք իր թիմը ցանկանում է ռևանշի հասնել Մադրիդի «Ռեալի» նկատմամբ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 10-րդ տուրում կրած պարտության (1:2) համար։ Կիրակի՝ հունվարի 11-ին, թիմերը կհանդիպեն Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում։
«Ինձ դուր չեն գալիս «Ռեալից» վրեժ լուծելու մասին խոսակցությունները։ Դա ընդամենը մեկ խաղ էր։ Դրանից հետո մենք վերադարձանք ու կենտրոնացանք այն ամենի վրա, ինչ մեզ անհրաժեշտ էր։ Թիմը սկսեց շատ ավելի լավ խաղ ցուցադրել և հասավ լավ արդյունքների։
Ընդամենը մեկ հանդիպում էր։ Մենք «Բարսելոնա» ենք և ցանկանում ենք հաղթել ամեն ինչում։ Դա է ամենակարևորը։ Ես տեսնում եմ, որ իմ թիմը շատ կենտրոնացած է։ Մրցաշրջանի ավարտին դեռ երկար ճանապարհ կա։ Խաղալու ենք աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ, և պետք է ապացուցել, թե որքան ուժեղ ենք»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Fanat, Realmadrid.am
Հայերեն