Մադրիդի «Ռեալը» մոտ ժամանակներս ծրագրում է վերսկսել պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները Վինիսիուս Ժունիորի հետ: Ինչպես հայտնում է AS-ը, կողմերը վերադառնում են համաձայնագրի քննարկմանn այն դադարից հետո, որն առաջացել էր Աշխարհի ակումբային առաջնությունից հետո։
Ավելի վաղ բանակցությունները կասեցվել էին ֆինանսական տարաձայնությունների պատճառով․ ֆուտբոլիստի կողմից ներկայացված աշխատավարձի պահանջներն ակումբի ղեկավարությանը չափազանց բարձր էին թվում, սակայն Մադրիդում չեն հրաժարվել թիմի առանցքային խաղացողներից մեկին պահպանելու գաղափարից։
Երկու կողմերն էլ շահագրգռված են համագործակցության շարունակմամբ։ Վինիսիուսը չի դիտարկում «Ռեալից» հեռանալու տարբերակը, իսկ ակումբը, իր հերթին, բրազիլացուն տեսնում է առաջիկա տարիների նախագծի կարևոր բաղադրիչներից մեկը։ Վինգերի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։
Այս պահին ֆուտբոլիստի աշխատավարձի պահանջները մոտավորապես 15 տոկոսով գերազանցում են «Ռեալի» առաջարկը, և հենց այս հարցն է մնում բանակցությունների հիմնական թեման։
Fanat, Realmadrid.am
Հայերեն