Հոդվածներ

«Ռեալն» ու Բրահիմ Դիասը նոր պայմանագիր կկնքեն
31.12.2025
523 0

Մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր կկնքի Բրահիմ Դիասի հետ։ 

Cadena SER-ի լրագրող Անտոն Մեանիի տեղեկություններով, կողմերն արդեն համաձայնության են եկել երկարաձգել ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մինչ 2030 թվականը։

Նոր պայմանագրով Դիասի աշխատավարձը փոքր ինչ կաճի ու կլինեն որոշակի բոնուսներ։ Նշվում է, որ կողմերի միջև անհամաձայնություններ չեն եղել ու դա կնպաստի նրան, որ Բրահիմն էլ ավելի շատ խաղաժամանակ ստանա։ 

Նոր պայմանագրի մասին պաշտոնապես կհայտարարեն մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ 

Այս մրցաշրջանում Դիասը «Ռեալի» կազմում մասնակցել է 12 հանդիպման ու դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am