Ակումբը մտադիր չէ ներքաշվել «տրանսֆերային քաշքշուքի» մեջ, որն անխուսափելիորեն սկսվում է այն ֆուտբոլիստների շուրջ, ում պայմանագրերն ավարտին են մոտենում
Մինչ տրանսֆերային շուկան պաշտոնապես անտեսված է մինչև հունիս (կամ գոնե այդպես են հուշում Վալդեբեբասի աղբյուրները), Մադրիդի «Ռեալի» ուշադրությունն արդեն սևեռված է հաջորդ ամառվա վրա։ Ակումբը շարունակում է վերջին տարիների իր ռազմավարությունը՝ թիրախավորելով այն խաղացողներին, ում պայմանագրերի ժամկետն ավարտվում է։ Սակայն խնդիրն այն է, որ շատ գործակալներ և ֆուտբոլիստներ հիմա փորձում են օգտագործել հենց այս միտումը իրենց շահերի համար։
Իբրահիմա Կոնատեն, Դայո Ուպամեկանոն և Ռուբեն Նևեշը մի քանի ընդհանուր բան ունեն.
1․ Նրանց պայմանագրերն ավարտվում են հունիսի 30-ին։
2․ Վերջին շաբաթներին նրանց երեքին էլ «առաջարկել» են «Ռեալին» (երկու կենտրոնական պաշտպաններին և «Ալ Հիլյալի» կիսապաշտպանին)։
3․ Եվ վերջապես, ակումբը մերժել է երեքին էլ, չնայած նրանց անունները պարբերաբեր հայտնվում են մամուլի էջերում՝ «Ռեալի» հետ կապված։
Ճիշտ է, որ Վալդեբեբասում սիրում են ազատ գործակալների բանաձևը, բայց դա չի նշանակում, որ յուրաքանչյուր խաղացող, ում պայմանագիրն ավարտվում է, ավտոմատ կերպով հետաքրքրում է ակումբին։ Գործակալները հաճախ օգտագործում են «Ռեալի» անունը՝ արհեստական հետաքրքրություն ստեղծելու և այլ ակումբներից ավելի լավ պայմաններ կորզելու համար, ինչպես եղավ Ալֆոնսո Դևիսի դեպքում՝ մեկ տարի առաջ։
Բացարձակ լռություն
Այդ պատճառով «Ռեալը» շատ զգույշ է նման ֆուտբոլիստների ներկայացուցիչների հետ հանդիպումների հարցում։ Ակումբը չի ցանկանում դառնալ տրանսֆերային աճուրդի մասնակից։ Հիմնական սկզբունքը հստակ է՝ «բացարձակ լռություն»։ «Մադրիդը» կհետևի նույն ուղուն, ինչ Անտոնիո Ռյուդիգերի, Դավիդ Ալաբայի կամ Կիլիան Մբապեի դեպքում։
Հորիզոնում կան այլ անուններ ևս՝ Բերնարդու Սիլվա, Մարկ Գեհի, Դուշան Վլահովիչ, Սերժ Գնաբրի, Լեոն Գորեցկա, Ֆաբինյո և Օսկար Մինգեսա։ Նրանք բոլորը հունվարի 1-ից ազատ կլինեն բանակցելու ցանկացած ակումբի հետ, սակայն «Ռեալը» չի պատրաստվում խաղալ գործակալների կանոններով։
Հայերեն