Իսպանիայի արքայական գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 3։2 հաշվով արտագնա հաղթանակ տոնեց երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Տալավերայի» նկատմամբ։
«Ռեալ Մադրիդը» հաղթել է արքայական գավաթի 1/16 եզրափակչի վերջին 5 հանդիպումներից յուրաքանչյուրում: Վերջին անգամ «սերուցքայինները» մրցաշարի այս փուլից դուրս են մնացել 2021 թվականին՝ պարտվելով «Ալկոյանոյին» (1:2):
Մբապեն մասնակցություն է ունեցել (գոլի կամ գոլային փոխանցման տեսքով) ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ Մադրիդի» խփած 50 գոլերից 33-ին (թիմի խփած ընդհանուր գոլերի 66%-ը):
Մբապեն ընթացիկ մրցաշրջանում հատել է 40 միավորի սահմանագիծը «գոլ+փոխանցում» համակարգով («Ռեալ Մադրիդի» և Ֆրանսիայի հավաքականի կազմում):
Լունինն առաջին անգամ դաշտ է մտնել «Ռեալ Մադրիդը» ավագի թևկապով:
Դ. Խիմենեսը և Սեստերոն նշեցին իրենց նորամուտը «Ռեալ Մադրիդի» գլխավոր թիմի կազմում:
«Ռեալ Մադրիդը» առնվազն մեկ գոլ է բաց թողել վերջին 8 խաղերից 7-ում:
Հայերեն