Հոդվածներ

Defensa Central. Կամավինգան կարող է հեռանալ «Ռեալից»
15.12.2025
1356 0

Մարդիդի «Ռեալը» դիտարկում է Էդուարդո Կամավինգայի տրանսֆերային իրավունքները վաճառելու հնարավորությունը նրա՝ շատ վնասվածքներ ստանալու պատճառով։  Defensa Central-ի փոխանցմամբ, «Սերուցքայինները» պատրաստ են 100 մլն եվրոյին մոտ առաջարկներ լսել։ 

Ըստ աղբյուրի, մրցաշրջանի ընթացքում ֆրանսիացին կարող է ապացուցել այն, որ իր վնասվածքներն արդեն անցյալում են։  Նշվում է, որ Կամավինգայի հնարավոր տրանսֆերից ստացված գումարը «Ռեալը» մտադիր է ծախսել այլ կիսապաշտպան ձեռք բերելու նպատակով։ 

2025-ի օգոստոսից ի վեր Կամավինգան վնասվածքի պատճառով բաց է թողել 48 օր։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում մասնակցել է 15 հանդիպման, դարձել 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։  Նրա գործող պայմանագիրն «Արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչ 2029 թվականը։ Transfermarkt-ի տվյալներով, Կամավինգայի տրանսֆերային արժեքը կազմում է 50 մլն եվրո։

Los Merengues, Realmadrid.am