Հոդվածներ

Կուրտուան 200-րդ հաղթանակը տոնեց «Ռեալի» կազմում
15.12.2025
458 0

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է Իսպանիայի Լա Լիգայի 16-րդ տուրի՝ «Ալավեսի» դեմ (2:1) տարած հաղթանակը՝ խոսելով «Արքայական ակումբի» կազմում 200-րդ հաղթանակին հասնելու մասին։

«200 հաղթանակի հասնելը հրաշալի է, սակայն այս տարի մեզ դեռ շատ հաղթանակներ են անհրաժեշտ։ Վերջին խաղում ցույց տվեցինք բնավորություն։ Հաղթանակը դարձավ անհատական բարձր մակարդակի ջանքերի արդյունք։ Պետք է շարունակենք աշխատել։ Մեր խաղը լավագույնը չէր, բայց ամենակարևորը երեք միավորն էր։ Պետք է նույն ոգով շարունակենք՝ չորեքշաբթի հաղթելով Տալավերայում և տնային խաղում՝ «Սևիլիայի» դեմ, որպեսզի տարին լավ ավարտենք»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը։

Ընդհանուր առմամբ, Կուրտուան մադրիդյան գրանդում անցկացրել է 310 հանդիպում, որոնցում բաց է թողել 302 գնդակ և 122 խաղ ավարտել «չոր հաշվով»։

Fanat, Realmadrid.am