Հոդվածներ

AS․ Խաբի Ալոնսոյի հեռացումը ժամանակի հարց է
12.12.2025
1389 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն գտնվում է ակումբից հեռացման շեմին, հայտնում է AS պարբերականի լրագրող Խոսե Դիասը։

Աղբյուրի տվյալներով՝ իսպանացուն կարող են պաշտոնանկ անել նույնիսկ այն դեպքում, եթե «սերուցքայինները» Իսպանիայի Լա Լիգայի 16-րդ տուրի խաղում հաղթեն «Ալավեսին»։

Մարզչի հրաժարականը լրագրողը ժամանակի հարց է անվանում։ «Ռեալում» չեն հավատում, որ Խաբին կկարողանա շտկել ստեղծված իրավիճակը։ Դեկտեմբերի 10-ին մադրիդցիները Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրի խաղում պարտվեցին «Մանչեսթեր Սիթիին» (1:2)։

Խաբին «Ռեալը» գլխավորել է այս տարվա ամռանը։ Մինչ այդ Ալոնսոն աշխատում էր «Բայերում» և անպարտելի մրցաշրջանից հետո նվաճել էր Բունդեսլիգայի տիտղոսը։

«Սերուցքայինները» Լա Լիգայի 16 տուրից հետո զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ 4 միավորով հետ մնալով առաջատար «Բարսելոնայից»։