• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Սալահը դիտարկում է «Ռեալ» և ևս 2 ակումբ տեղափոխվելու տարբերակները

Հոդվածներ

Սալահը դիտարկում է «Ռեալ» և ևս 2 ակումբ տեղափոխվելու տարբերակները
09.12.2025
1442 0

«Լիվերպուլը» հունվարին պատրաստվում է վաճառել Մոհամեդ Սալահին, հայտնում է indykaila News-ը X սոցիալական ցանցում ։

Սալահը բաց է տարբեր տարբերակների համար՝ պատրաստ է քննարկել «Բարսելոնա», «Ռեալ» կամ «Բավարիա» տեղափոխությունները, սակայն Սաուդյան Արաբիայի առաջարկը կարող է գրավիչ լինել։

Ավելի վաղ եգիպտոսցի վինգերը քննադատել էր անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Առնե Սլոտին և հայտնել իր դժգոհությունը թիմում իր դերից։ Ֆուտբոլիստը երեք հանդիպում անընդմեջ չի սկսել մեկնարկային կազմում։ Դրանից հետո հարձակվողը չընդգրկվեց Չեմպիոնների լիգայի՝ «Ինտերի» դեմ խաղի հայտացուցակում։

Այս մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 19 խաղ, որոնցում խփել է 5 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Հարձակվողի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թ. ամառը։

Fanat, Realmadrid.am