Մադրիդի «Ռեալի» լեգենդ, պաշտպան Սերխիո Ռամոսը հաստատել է, որ հեռանում է Մեքսիկայի «Մոնտերեյ» ակումբից։ Փետրվարին Ռամոսը մեկ տարվա պայմանագիր էր կնքել մեքսիկական թիմի հետ և հասել Մեքսիկայի Լիգա ՄХ-ի Ապերտուրայի կիսաեզրափակիչ, որտեղ «Մոնտերեյը» պարտվեց «Տոլուկային» (1:0, 2:3)։ Մեքսիկայի լիգայի կանոնների համաձայն՝ երկու խաղերի արդյունքով հավասարության դեպքում հաջորդ փուլ անցնում է այն թիմը, որը խմբային փուլում զբաղեցրել է բարձր տեղ։ Այդ թիմը «Տոլուկան» էր։
- Ես ամեն ինչ պարզ ձևակերպել էի։ Ակնհայտ է՝ սա «Մոնտերեյի» հետ իմ վերջին խաղն էր։ Կիսաեզրափակիչում պարտվելը միշտ ցավալի է, հատկապես, երբ շատ մոտ էիր եզրափակիչին, ինչպես մեր դեպքում,- Ռամոսին մեջբերում է Goal-ը։
39-ամյա Ռամոսը դառնում է ազատ գործակալ։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ նա մտադիր է դիտարկել Եվրոպայում կարիերան շարունակելու տարբերակները և պայքարել Իսպանիայի հավաքականի կազմում 2026 թվականի Աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորության համար։
Fanat, Realmadrid.am
Հայերեն