Հոդվածներ

Խաբի Ալոնսո․ «Նա ի վիճակի է խաղալ Բելինգեմի հետ»
04.12.2025
942 0

Իսպանիայի առաջնության 19–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 3։0 հաշվով հաղթեց «Ատլետիկ Բիլբաոյին»։

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետխաղյա մամուլի ասուլիսը

«Այսօրվա հաղթանակը մեզ անհրաժեշտ էր Լա Լիգայում անհաջող շարքը դադարեցնելու համար։

«Ատլետիկի» դեմ խաղն իմ ղեկավարությամբ անցկացրած լավագույն խաղերից մեկն է այս պահին։ «Ժիրոնայի» հետ ոչ-ոքիից հետո մենք գիտակցում էինք, որ կարևոր հանդիպում ենք ունենալու, և հենց այդպես էլ պատրաստվեցինք դրան։

Այսօր մենք շատ կենտրոնացած և պատրաստ էինք, ինչպես նաև համառորեն պայքարում էինք։ Սա հատկապես վերաբերում է առաջին խաղակեսին։ Այժմ մենք անհամբերությամբ սպասում ենք «Բեռնաբեու» վերադարձին։ Մենք կարոտում ենք մեր մարզադաշտը, երկրպագուներին և այն ոգևորությունը, որը նրանք մեզ փոխանցում են»։

«Մբապեն հիանալի հանդիպում անցկացրեց։ Նրա համագործակցությունը Վինիսիուսի հետ դաշտում, նրա 2 գեղեցիկ գոլերը, նրա գոլային փոխանցումը... Ես շատ գոհ եմ նրա խաղի մակարդակից»։

«Ինչու՞ Գյուլերը խաղը սկսեց պահեստայինների նստարանից։ Դա իմ որոշումն է, և դա ոչինչ չի նշանակում։ Առջևում դեռ շատ խաղեր ունենք։ Ակնհայտ է, որ Արդան կարող է խաղալ Բելինգեմի հետ»։

«Զարմանալի չէ, որ Կուրտուան հաճախ է մեզ փրկում։ Այսօր Տիբոն իր սեյվերով թույլ տվեց մեզ պահպանել մեր առաջընթացը և շարունակել զարգացնել մեր խաղաոճը»։